Գանձայում նշվել է «Տերյանական պոեզիայի օր» տոնը
Հուլիսի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում, 55-րդ անգամ նշվել է «Տերյանական պոեզիայի օրը»։ Մինչ համերգային մասի մեկնարկը՝ հյուրերն այցելել են հայ մեծ գրող Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։
Jnews-ի հաղորդմամբ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն ասել է, որ տունճթանգարանի ցուցասրահի վերանորոգումն ավարտվել է, սակայն Վահան Տերյանի տուն-թանգարանում աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ուղղակի ավարտվել է առաջին փուլը, այժմ աշխատում են բանաստեղծի տուն-թանգարանի վերականգնման վրա։
Տոնը նշվել է գյուղից ոչ հեռու՝ դաշտում։ Ելույթներին հաջորդել են համերգային ծրագիր և Վահան Տերյանի բանաստեղծությունների ընթերցումները։
Ելույթ են ունեցել Նինոծմինդայի Մշակույթի տան «Փարվանա», Գանձա գյուղի «Գանձեր» համույթները, ինչպես նաև անհատ կատարողներ։