Աննա Հակոբյանն ամբողջ պետական կառավարման համակարգի վրա ազդեցություն ունի. Էդգար Ղազարյան
«Իմ կարծիքով, ակնհայտ է որ Աննա Հակոբյանն ամուսնու վրա ունի չափազանց մեծ ազդեցություն»,- ասուլիսում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով, ավելի մեծ ապացույց, քան պատերազմական գործողությումների ժամանակ գնալ, մտնել պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետ, ըստ էության, ղեկավարել մարտական գործողությունները, ի՞նչ կնոջ ֆունկցիա է, ողջ ժամանակ Արցախում է եղել։
«Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չի կարող ասել կնոջը, չի կարող ասել՝ մի արա այդ բանը։ Ակնհայտ է, որ ինքն անվերահսկելի է, ինչ ուզում, անում է, ամբողջ պետական կառավարման համակարգի վրա ազդեցություն ունի։ Ընտանիքի այդպես ներգրավածություն պետական գործերին Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել»,- ասաց Է.Ղազարյանը։
Նրա նշեց, որ բացի պետական գործերի վրա ազդեցություն ունենալուց, «նրա մոտ կա ակնհայտ հոգեկան շեղում՝ պայմանավորված Մեհրիբան Ալիևայի կերպարով»։
«Տարված է այդ կնոջ կերպարով, ոնց որ իր համար իդեալական կին լինի ու անընդհատ կրկնում է նրա վարքագիծը, գործողությունները Մեհրիբան Ալիևան բացի Ադրբեջանի առաջին տիկին լինելուց, ի պաշտոնե համարվում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ։ Վստահ եմ՝ այն, ինչ անում է Աննա Հակոբյանը, վարչապետի տիկնոջ ֆունկցիաների մեջ չի մտնում՝ արտասահմանյան այցելություններ, լուսաբանումով, պաշտոնական հանդիպումներ, աշխատանքային այց Սյունիքի մարզ։ Լրիվ վարչապետի այցեր։
Կամ Աննա Հակոբյանն ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակում, հատուկ այնպիսի նկարներ է տեղադրում, որ նրան խայտառակի նրան։ Աննա հատուկ խայտառակում է ամուսնուն։ Փաշինյանին իշխանությունից վռնդելու ծրագիր է։ Ակնհայտ է մի բան՝ հիմա Փաշինյանին իշխանությունից հեռացնելու առաջամարտիկը Աննա Հակոբյանն է։ Մի ձևի տապալելու է նրա իշխանությունը, ինքը հավականում է վարչապետի պաշտոնին, ուղղակի սպասում է, բոլոր կեղտոտ գործերը՝ հայրենադավություն, պատերազմ, սրա ձեռքով անելու է, հետո կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գումարներ են փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին, ինքն էլ երևի դրանք ծախսում է Նիցցայում ադրբեջանցիներին պատիվ տալու վրա. Տիգրան Վարդանյան
- Աննա Հակոբյանին չդիմավորելը իշխանությունները քաղաքական ակտ չորակեցին՝ անձնական
- Աննա Հակոբյանը օգնեց, թե փչացրեց Փարամազյանի ՏԻՄ գործը
- Գեղամ Մանուկյան. Աննա Հակոբյանը Ներքին Հանդ գնալիս առաջինը շտապել է Սոսիների պուրակ
- Կապանի քաղաքապետն Աննա Հակոբյանին դիմավորեց առանց ծաղիկների
- Աննա Հակոբյանի՝ Գորիսում արված ֆոտոսեսիան անհանգստացրել է մարդկանց
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի