«Գորշ գայլերը» Ծիծեռնակաբերդում իրենց ոռնոցով պատիվ են տալիս Հայաստանի այսօրվա իշխանությանը. Լարիսա Ալավերդյան
«Այս իշխանությունները եկել են երկու միասնական նպատակի համար՝ Արցախը բռնակցեն Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնեն Թուրքիայի կցորդ»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա կարծիքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունների մյուս նպատակն ի հաշիվ Ռուսաստանի՝ տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ուժեղացումն է:
«Այստեղ Հայաստանի հայ ժողովրդի շահերը կամ մարդու իրավունքները բացարձակապես գոյություն չունեն: Մնեք չպետք է մեզ թույլ տանք խոսել այնպես, որ կարծես թե չենք հասկանում, թե ինչի՞ համար են եկել այս իշխանությունները»,-ասաց Ալավերդյանը և հավելեց. «Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ սահմանադրական կարգ, ի՞նչ օրենք, ի՞նչ իրավունք: Միջազգային հանրությունից քարտ-բլանշ ստացած այս իշխանությունները ոչ միայն ոտնահարում են Հայաստանի օրենսդրությունը, կամ բանի տեղ չեն դնում Սահմանադրությունը, այլ իրենց հակադրում են միջազգային նորմերին, մասնավորապես՝ մարդու իրավունքներին»:
ՀՀ նախկին օմբուդսմենը նկատեց, որ մինչև այս իշխանությունների գալը, ինքը նույն ձևակերպումները տալիս էր Ադրբեջանին, որն անում էր ամեն ինչ մարդու իրավունքների միջազգային նորմերին հակառակ, որպեսզի իրեն ցույց տա և հիմա ՀՀ գործող իշխանություններն նույն ձևը որդեգրել են սեփական ժողովրդի հանդեպ:
Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինները զբաղված են Ավետիք Չալաբյանների նմաններով, դրա համար էլ իրենք չեն հասցնում զբաղվել Ծիծեռնակաբերդում Հայոց եղեռնի զոհերի հիշատակը պղծող թուրք բլոգերով:
Նա տեղեկացրեց, որ թուրքերն իրենց ազգայնական շարժումը «Գորշ գայլեր» են անվանել, որովհետև քրիստոնեության սիմվոլներից մեկը գառն է:
«Հիմա այդ գորշ գայլերից մեկը գտնում է, որ ինքը հասել է գառանը և սկսել է ուրախությամբ ոռնալ»,-Ծիծեռնակաբերդում թուրքի հայտնի տեսագրությունը բնութագրեց Ալավերդյանը և հավելեց. «Գայլերին երբեք չի հաջողվել իրենց գործն մինչև վերջ հասցնել, քանի որ պահապան շները հասել են և քշել կամ խեղդել նրանց: «Գորշ գայլերը» Ծիծեռնակաբերդում իրենց ոռնոցով պատիվ են տալիս Հայաստանի այսօրվա իշխանությանը»:
Նա համոզմունք հայտնեց, որ առանց հրավերի այդ թուրքը չեր հասնի Ծիծեռնակաբերդ և, բացի այդ, նրանք վախվորած են եկել, քանի որ չեն հասնելու իրենց նպատակին՝ ի հեճուկս նրանց այստեղ հրավիրածների:
ՀՀ նախկին օմբուդսմենն անդրադարձավ նաև Արմեն Գրիգորյանի մահից հետո Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Տիկին Վիկտորինը շատ լավ գիտի, թե ինչ է արտահայտվելու համար մահը դատարանում, նա ուղղակի ասում է. «Ձեզ համար դա էլ է շատ: Ա՛յ Գերմանիայում եթե նման բան լիներ, այն կհամարվեր քաղաքական, իսկ Հայաստանի դեպքում դուք ո՞վ եք և ի՞նչ եք, որ խոսեք քաղաքական բանտարկյալների մասին»: Տիկին Վիկտորինը խորը գիտելիքներ ունի մարդու իրավունքի միջազգային նորմերից: Այն, ինչ տեղի է ուենում՝ աշխարհաքաղաքականության ցինիկ դրվագներից մեկն է: Մենք վայելում ենք դրանք: Մենք, անշուշտ, այն վիճակում չենք, որ ասենք, թե կարող ենք փրկել Եվրոպային՝ իրենց ցինիզմից, բայց որ այդ խնդիրը կա և Եվորպայի փրկության հարց կա, այն միանշանակ է, բայց դեսպանը չի փրկում իր երկերեսանի հայտարարությամբ»,-ասաց բանախոսը:
Նա նակտեց, որ այնպես, ինչպես Բաքվում սպանված գերի Կարեն Պետրոսյանն էր Ադրբեանի համար թշնամի, նույն չափ այս իշխանության համար՝ Արմեն Գրիգորյանը, Ավետիք Չալաբյանն են թշնամի, ոչ թե այլախոհ, և պնդեց, որ քաղաքական հիմքով խտրականությունը լայն առումով կարելի է համարել ռասիզմ, և որևէ եվրոպական պետությունում անթուլատրելի կլիներ կարծիք արտահայտելու համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելը և ձերբակալման այդ ձևը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքը ծաղրում է Հայոց ցեղասպանությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. Աբրահամ Գասպարյան
- Փաշինյանը ոչ եկել է ժողովրդի ձայնով, ոչ էլ պատրաստ է գնալ ժողովրդի ձայնով. Լարիսա Ալավերդյան
- Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն հայերի նկատմամբ