Կոնվերս Բանկը հանդես է գալիս ՓՄՁ վարկավորման նոր առաջարկով
«Կոնվերս-Ֆաստ» և «Կոնվերս-Ֆաստպլյուս» վարկատեսակներն արդեն հասանելի են նաև ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Կոնվերս Բանկից մանրամասնում են, որ վարկատեսակների շրջանակում Բանկը փոքր և միջին ձեռնարկատերերին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման և շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքի մարման համար՝ նպաստելով բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը:
Բանկի հաճախորդ հանդիսացող փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված «Կոնվերս-Ֆաստ» վարկատեսակի շրջանակում ֆինանսավորման առավելագույն գումարը կազմում է 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (ԱՄՆ դոլար կամ Եվրո):
Հաճախորդ չհանդիսացող ձեռնարկատերերը մինչև 25 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի չափով գումար կարող են ստանալ «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակի շրջանակում:
Վարկավորման առավելագույն ժամկետը 36 ամիս է, իսկ վճարային քարտերով օվերդրաֆտների դեպքում՝ 60 ամիս:
Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորումն իրականացվում է բանկային հաշիվների շրջանառության հիման վրա:
Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորմա հարթակը՝ https://sme.conversebank.am/։ Մանրամասների համար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկն առաջարկում է հիփոթեք՝ անշարժ գույքի ձեռքբերման գնի մինչև 100%-ի չափով
- Կոնվերս բանկն առաջարկում է կարճաժամկետ ֆինանսավորում ՓՄՁ-երին
- Կոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակում
- Կոնվերս Բանկն ու Cityzen-ը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին
- Կոնվերս Բանկի պարտատոմսեր կարելի է ձեռք բերել նաև Մոբայլ հավելվածում
- Apple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին
- Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
- Կոնվերս Բանկը Առևտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում՝ ըստ Global Finance-ի
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Հարդարելով տրամադրությունը
- Կոնվերս բանկ. Համակարգի գլխավոր հարստությունը մարդիկ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան