Հայաստանում գերակշռում է Օմիկրոնի BA.5 տարբերակը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնում է, որ, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացրել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:
«Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ տարբերակները՝ B 1.1.529 (Օմիկրոնի սկզբնական տարբերակը), BA.2 («Ստելս» տարբերակը), BA.4 և BA.5, որը գերակշռում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։
Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 18-24-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, 7 մարդ մահացել է
- Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի մոտ 7000 դեպք
- 16.09.2021. Կորոնովիրուսով 21 հիվանդ է մահացել
- 11.06.2020. Կորոնովիրուսով 23 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան