Ուկրաինայում հայտարարել են, որ գնելու են 7,1 մլն դոլարի անօդաչու թռչող սարքեր
Ուկրաինան ավելի քան 260 մլն գրիվնա (7,1 մլն դոլար) արժողությամբ տարբեր անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագրեր է կնքել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, թվային տեխնոլոգիաների նախարար Միխայիլ Ֆեդորովը։
«Մենք կնքել ենք առաջին պայմանագրերը 260,5 մլն գրիվնիի անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Սրանք արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայով հագեցած 78 Matrice մուլտիօպտերներ են»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ սարքերը կարող են բարձրորակ տեսանյութեր ձայնագրել, կենտրոնանալ թիրախների վրա և հեռակա կարգով որոշել հնարավոր վտանգը։
Բացի այդ, Կիևը մտադիր է գնել երկու 20 Warmate ցամաքային համակարգ և 20 Fly Eye կամիկաձե անօդաչու թռչող սարքեր:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը երկուշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 1611 անօդաչու թռչող սարք։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական օդանավակայանները վերազինվելուց հետո կկարողանան ընդունել F-16 կործանիչներ
- Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ունի մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ
- «Baykar Makina»-ը երեք անօդաչու թռչող սարք կնվիրաբերի Ուկրաինային
- Ռուսաստանում անօդաչուների արտադրության առաջին գործարանն են կառուցել
- Ռուսական անօդաչուները տեխնիկապես գերազանցում են թուրքական «Bayraktar»-ներին․ Յուրի Բորիսով
- Թուրքիան հայտարարել է աշխարհում լազերային զենքով առաջին անօդաչու թռչող սարքի փորձարկման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան