Ուկրաինայում նախատեսում են մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտել ռուսական անձնագիր ստացողներին
Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով փոխնախարար Անատոլի Ստելմախը հայտնել է, որ ռուսական անձնագիր ստանալու համար քրեական պատասխանատվության մասին մշակվող օրինագիծը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե դիտարկենք մեր կողմից մշակվող օրենքի նախագիծը, ապա որոշ հոդվածների համար պատիժ է սահմանվում տուգանքից մինչև 15 տարի ազատազրկում»,-ասել է նա։
Նախորդ շաբաթ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել էր, որ երկրի նախարարների կաբինետը օրինագիծ է մշակում, որը քրեական պատասխանատվություն կսահմանի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալին
- Ուկրաինան օրենք է պատրաստում ռուսական անձնագիր ստանալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին
- ԱՄՆ-ը չի դիտարկում առաջիկայում Ուկրաինային կործանիչներ մատակարարել
- Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ունի մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ
- Զելենսկի. Ուկրաինան օրական ունենում է մոտ 30 զոհ և 250 վիրավոր
- Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնագրեր ստորագրեցին հացահատիկի արտահանման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան