Չարենցի տուն-թանգարանը նվեր կստանա բանաստեղծի՝ անվանի նկարչի հեղինակած դիմանկարը
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հուլիսի 27-ին նվեր կստանա բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին պատկանող դիմանկարը։ Կտավը պահվում էր մասնավոր հավաքածուներում և հանվել էր վաճառքի։ Չարենցի տուն-թանգարանից հայտնում են,որ այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը, և Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով կնվիրաբերի մեծ բանաստեղծի տուն-թանգարանին։
Հանդիսավոր միջոցառման մեկնարկը կտրվի հուլիսի 27-ին ժամը 16։00-ին Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ, որը գտնվում է Օղակաձև զբոսայգում, Ռադիոտան դիմաց։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կկատարի հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Եղիշե Չարենցի։
Այնուհետև, միջոցառման մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն մեծ բանաստեղծի հուշարձանի մոտ։ Ժամը 17։00-ին Չարենցի տուն-թանգարանում (Հասցե՝ Երևան, Մաշտոցի 17) տեղի կունենա Եղիշե Չարենցի դիմանկարի հանդիսավոր հանձնումը։ Ելույթ կունենան թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը, բարերար Հրաչյա Պողոսյանը և այլ պատվավոր հյուրեր։ Պաշտոնական մասին կհաջորդի չարենցյան հյուրասիրություն։
Հրաչյա Ռուխկյանը (1915 - 1992թթ․) ճանաչվել է որպես Սայաթ-Նովայի դիմանկարի ստեղծող: Եղիշե Չարենցի դիմանկարը ստեղծել է 1973թ-ին։ 1985թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:
Հարակից հրապարակումներ`
- Երաժշտաթատերական ներկայացում՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին
- Լույս է տեսել Եղիշե Չարենցի առաջին իտալերեն կենսագրությունը
- «Նվիրում Կոմիտասին». Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրութուն
- Մարտի 13-ից կմեկնարկեն Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումները
- Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ
- «Մարտիրոս Սարյան և Եղիշե Չարենց մեծ բարեկամության խոսուն վկաներ»
- Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան
- Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան