Ռուսաստանը ՄԱԿ-ին կոչ է անում լուծել ՌԴ ԱԳՆ վարչության ղեկավարին վիզա տրամադրելու հարցը.
Ռուսաստանը ՄԱԿ-ի քարտուղարությանը կոչ է անում լուծել ԱԳՆ միջազգային տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կրուցկիխին ամերիկյան վիզայի տրամադրման հարցը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի քարտուղարությանը կոնկրետ միջոցներ ձեռնարկել այս անընդունելի իրավիճակը կարգավորելու համար: Հուսով ենք, որ կազմակերպության ղեկավարությունն այն աննկատ չի թողնի»,-Պոլյանսկու խոսքերն է մեջբերել «ՌԻԱ նովոստի»-ն:
Մոսկվան բողոքել է Կրուցկիխին վիզա չտրամադրելու կապակցությամբ։
Միացյալ Նահանգները հրաժարվել է վիզա տալ դիվանագետին, որը պետք է գլխավորեր ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ի միջազգային տեղեկատվական անվտանգության բաց աշխատանքային խմբի նիստում։
«Մենք խիստ բողոք ենք հայտարարում ԱՄՆ իշխանություններին»,-ասել է Պոլյանսկին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ամերիկյան կողմն ասել է, որ Անդրեյ Կրուցկիխին «սկզբունքորեն չի կարելի վիզա տրամադրել»։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի ԱԳՆ են կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Կիևի պատժամիջոցների սպառնալիքների պատճառով
- Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
- Մոլդովայի խորհրդարանի նախագահ. Քիշնևը կաջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան