Ռուսաստանում հրեական կազմակերպությունները նախազգուշացումներ են ստանում արդարադատության նախարարությունից
Ռուսաստանում գործող մի քանի հրեական կազմակերպություններ վերջերս նամակներ են ստացել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունից՝ իրենց գործունեության վերաբերյալ նախազգուշացումներով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այդպիսի հայտարարություն է արել երկուշաբթի օրը իսրայելական The Jerusalem Post թերթը։
Պարբերականի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող մի շարք հրեական կազմակերպություններ հայտնվել են Իսրայելի համար «Սոխնուտ» հրեական գործակալության դիրքորոշման նման իրավիճակում, որը կարող է լուծարվել ՌԴ արդարադատության նախարարության պահանջով։ «ՌԴ նախարարությունից ստացած նախազգուշական նամակները բովանդակությամբ նման են նախկինում «Սոխնուտ»-ին ուղղված նամակներին, գրում է թերթը։
Jerusalem Post-ը չի թվարկում այն կազմակերպությունների անունները, որոնք իբր նախազգուշացումներ են ստացել Ռուսաստանի իշխանություններից, սակայն նշում է, որ այդ կազմակերպությունների աշխատանքը հիմնականում ֆինանսավորվում են ամերիկյան և իսրայելական միջոցներով, և այդ պատճառով նրանք Ռուսաստանում կարող են ճանաչվել որպես օտարերկրյա գործակալներ։ Հրեական մյուս ասոցիացիաները, որոնք գործում են առանց օտարերկրյա ֆինանսավորում ներգրավելու, ըստ պարբերականի, նման նախազգուշացումներ չեն ստացել Ռուսաստանի իշխանություններից և կարող են շարունակել աշխատել սովորականի պես։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չքաղաքականացնել հացահատիկի արտահանման հարցը
- ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
- Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
- Զելենսկին Սիրիային պատժամիջոցներ է խոստացել Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու դեպքում
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան