2022 թվականին Քանյե Ուեսթը 4 միլիոն դոլար է ծախսել Balenciaga-ի վրա
Քանյե Ուեսթը սոցցանցերի իր հետևորդներին ասել է, որ 2022 թվականին Balenciaga-ում ծախսել է ավելի քան 4,1 միլիոն դոլար։ hypebeast-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Քանյե Ուեսթը Instagram-ի սթորիում կիսվել է իր Balenciaga հաճախորդի պրոֆիլի սքրինշոթով ՝ ցույց տալով, որ ռեփերն ընդհանուր առմամբ 4,1 միլիոն դոլար է ծախսել նորաձևության տան վրա։ Մասնավորապես, Քանյեն ավելի քան 1,1 մլն է ծախսել RTW հավաքածուի իրերի վրա։
Քանյե Ուեսթը Balenciaga նորաձևության տան և ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիայի մեծ երկրպագուն է։ Հատկանշական է, որ Ուեսթը համագործակցել է տան հետ՝ զարգացնելու իր Yeezy ապրանքանիշը:
Այս տարի ռեփերի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, առաջին անգամ հայտնվել է պոդիումում՝ որպես Balenciaga մոդել։ Բրենդի կուտյուրային զգեստով լուսանկարը, որը ռեալիթի աստղը հրապարակել է իր սոցցանցերում, նորաձևության տանը մոտ 1 մլն դոլար է բերել։
Հարակից հրապարակումներ`
- CNN-ը պատմել է՝ ինչու էր Թրամփին անհրաժեշտ Քայնե Ուեսթի այցը Սպիտակ տուն
- Սպիտակ տանը հանդիպել են Դոնալդ Թրամփն ու Քայնե Ուեսթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան