Բրիտանացի թոշակառուները ստիպված են աշխատել երկրում գնաճի պատճառով
Մեծ Բրիտանիայում գնաճի և կյանքի թանկացման պատճառով ավելի ու ավելի շատ տարեց մարդիկ, չնայած թոշակառուի կարգավիճակին, ստիպված են նորից մուտք գործել աշխատաշուկա, գրում է բրիտանական Guardian թերթը՝ վկայակոչելով Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալները, փոխանցում է «Իզվեստիա.ռու»-ն։
«Ավելի մեծ թվով թոշակառուներ իրենց ավելի աղքատ են զգում, քան նախկինում, սպառողների վստահությունը գտնվում է բոլոր ժամանակների ցածր մակարդակի վրա, իսկ գնողունակությունը նվազում է ամեն ամիս: Այս ամենը նպաստում է, որ մարդիկ թոշակի գնալուց հրաժարվեն»,- նշվում է հրապարակման մեջ։
Ըստ զեկույցի՝ 66 հազարով կամ 8,5 տոկոսով աճել է աշխատանք փնտրող 65 տարեկանից բարձր տղամարդկանց թիվը. ցուցանիշը կազմում է աճի ընդհանուր թվի կեսից ավելին: Նույն կատեգորիայի կանանց թիվն աճել է 37 հազարով կամ 6,8%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան