Այսօր Ազատ Ասոյանի ծննդյան օրն է
Այսօր՝ հուլիսի 26-ին, արցախա-ադրբեջանական սահմանագծում հակառակորդի դիվերսիոն գործողությունները հետ մղած ու հանուն հայրենիքի կյանքը զոհած Ազատ Ասոյանի ծննդյան օրն է: Հերոսը կդառնար 28 տարեկան:
Ազատ Ասոյանը հուլիսի 31-ին իր մարտական ընկերների հետ ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը հետ է մղել, որի արդյունքում զոհվել է հերոսական մահով, իսկ հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ և հետ շպրտվել ելման դիրքեր։ Ասոյանի հետ միասին դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհվել է նաև նրա ծառայակից ընկեր Արարատ Խանոյանը։
Ազատի զորացրվելուն մնացել էր 10 օր։
Հայրենի հողը պաշտպանելու հպարտության զգացումը Ազատը հաճախ էր սիրում արտահայտել տարբեր գրառումների, նկարների և ստեղծագործությունների միջոցով։
«Այս նկարում ես այդքան կարևոր չեմ, ինչքան հետևիս տեսարանը։ Ես գտնվում եմ ամպերից վերև, որտեղ ամպերը ծածկում են նույնիսկ սարերը, բայց ոչ ինձ։ Բարձրանում եմ սահմանը պաշտպանելու, լավ մնացեք»,- սա Ազատի վերջին գրառումն է մարտական վերջին հերթափոխից առաջ։
Հերոսը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով` «Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքն անձնազոհաբար կատարելու համար»:
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ արիություն ցուցաբերած ու դիվերսոն գործողությունները հետ մղած զինվորների հիշատակին է նվիրված «Բալլադ զինվորի մասին» երգը, որի հեղինակներն են Ռիտա Սարգսյանն ու Ավետ Բարսեղյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան