Իսրայելը հայտնել է, որ պատրաստ է հարվածել Իրանին
Իսրայելը պատրաստ է զենք օգտագործել՝ իրանական միջուկային ծրագրի զարգացումը զսպելու համար: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը 13-րդ ալիքին տված հարցազրույցում։
«Իրանն ամբողջ աշխարհի խնդիրն է, և ոչ թե միայն՝ Իսրայել մասնավոր խնդիրը, մենք կարող ենք հարվածել ատոմին զսպելու համար»,-ուղիղ եթերում ասել է ՊՆ ղեկավարը։
Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն ձգտում միջուկային զենք ստեղծել, այլ միայն միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համար են աշխատում։
Ինչպես հուլիսի 21-ին նշել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը, ամերիկյան հետախուզությունը գնահատել է, որ «իրանցիները չեն վերսկսել միջուկային ծրագրի բաղադրիչները զենքի վերածելու ջանքերը»։ «Միևնույն ժամանակ, միջուկային գործարքից դուրս գալուց հետո Իրանը հնարավորություն ունի մի քանի շաբաթվա ընթացքում ապահովել միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ բաղադրիչները»,-հավելել է Բըրնսը։
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ «ազատ աշխարհի» երկրները պատրաստ են ուժ կիրառել Թեհրանի դեմ՝ դադարեցնելու նրա միջուկային ծրագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում մոնիթորինգի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները քանի դեռ ՀԳՀԾ-ն չի գործել
- Իրանի Մեջլիսի պատգամավորը հայտնել է, որ անհայտ անձինք կրակել են իր տան վրա
- ԱՄՆ-ի գեներալը հայտարարել է, որ Իրանը կարող է Մերձավոր Արևելքում վերսկսել հարձակումներն ամերիկացի վրա
- Իրանը մեր անվտանգային ճարտարապետության ամբողջ համակարգում ունի իր յուրահատուկ տեղը. Վարդան Ոսկանյան
- Իսրայելը 15 տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Թուրքիա