Մեկնարկում է Ավետիք Չալաբյանի դատաքննությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ
Այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն, Նորք-Մարաշ» նստավայրում (Տիգրան Մեծի պող., 23/1 շենք) մեկնարկում է քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի դատաքննությունը: Այս մասին հայտնում է Ա. Չալաբյանի պաշտպանական խումբը։
«Դատաքննությունն ընթանալու է վիճահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Պաշտպանական խմբի միջնորդությամբ դատաքննություն ըդռնբաց է լինելու: Նշենք, որ Չալաբյանի պաշտպանական խումբը նախաքննության ապօրինությունների ողջ ընթացքը ներկայացրել է ինչպես պարբերական մամուլի ծանուցումներով, այնպես էլ ապօրինությունների մասին ամբողջական զեկույցով, որն ուղարկվել է միջազգային և տեղակա նիրավապաշտպան կազմակերպություններին»,- այս մասին հայտնում են պաշտպանական խմբից։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյանի քննիչները գնացել են օրենքի կոպիտ, եթե կուզեք՝ հանցավոր խախտման ճանապարհով. Վարազդատ Հարությունյան
- Փաշինյանի անմիջական հրահանգով բիրտ բռնաճնշումներ կան Ավետիքի եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ
- Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տեռորի ժամանակների, 1937 թվի նախանշանն է. Մենուա Սողոմոնյան
- «Արմենի և նրա սպանողների մասին». Ավետիք Չալաբյանի նամակը կալանավայրից
- Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին
- Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, ով Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին երեք տղա երեխաներով. Ավետիք Չալաբյան
- Չալաբյանի փաստաբան. Այդ նույն թաքնված նպատակից ելնելով՝ քննիչը կոպտորեն խախտել է ծանուցման կարգը
- Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացրել է 15 օրով
- Փաստաբան. Ավետիք Չալաբյանի գործով դատարանը բավարարել է մեր միջնորդությունը
- Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու նոր միջնորդություն է ներկայացվել