ՊԵԿ-ը հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109 մլրդ 253 մլն դրամ։
«Լավագույն հազարյակում» են՝
առաջին եռյակ՝
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» |
«Գազպրոմ Արմենիա» |
«Գրանդ տոբակո» |
«Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 13-րդում, «Հայկական ատոմային էլեկտրակայանը»՝ 23, «Վեոլիա ջուրը»՝ 38, «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին»՝ 564, Շտապօգնությունը՝ 623, «Ավանի աղի կոմբինատը»՝ 643, ՀՀ առողջապահության նախարարության «ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»՝ 650, «Դան-դեսերտը»՝ 980, ...։
1001-ում՝ Հայաստանի ազգային արխիվն է։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022թ-ի N928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2021թ. առաջին կիսամյակին վերաբերող ցուցանիշները:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում այլևս չի հրապարակի պետական մարմինների ցուցանիշները
- Գործադիրը կառաջարկի՝ 1000 խոշոր հարկ վճարողների հրապարակման պահանջը չվերաբերի պետական մարմիններին
- ՊԵԿ․ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել է ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ
- 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան