Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են ազգային արժույթներով առևտուրն ընդլայնելու շուրջ
Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները բանակցում են ազգային արժույթներով առևտրի ավելացման շուրջ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրում է Aydınlık թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Տեխնիկական պատվիրակությունները բանակցություններ են վարում երկու երկրների միջև SWAP-ի և ֆինանսական համակարգի ներդաշնակեցման, ինչպես նաև ազգային արժույթներով առևտրի ավելացման ուղղությամբ… Առաջին կիսամյակում դեպի Ռուսաստան արտահանման աճ է նկատվել»,- նշված է սկզբնաղբյուր կայքում։
Թուրքիան Ռուսաստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերներից մեկն է։ 2021 թվականի վերջին արտաքին առևտրի ծավալը կազմել է 33,02 միլիարդ դոլար (2020 թվականին՝ 21,04 միլիարդ դոլար), ներառյալ ռուսական արտահանումը ՝ 26,5 միլիարդ դոլար, ներմուծումը ՝ 6,5 միլիարդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները