Ռուսաստանը լողում է փողի մեջ, մինչդեռ Արևմուտքը տառապում է պատժամիջոցների պատճառով. The National Interest
Արևմտյան պատժամիջոցները չեն կարողացել փլուզել ռուսական տնտեսությունը, ասվում է The National Interest-ի ամերիկյան հրատարակության մեջ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Ըստ աղբյուրի՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Ռուսաստանի արտաքին առևտրի հաշվեկշռի մնացորդը կազմել է ռեկորդային 70,1 մլրդ դոլար։ Ռուբլին նախանձելի կայունություն է ցուցաբերել՝ հասնելով եվրոյի նկատմամբ 2015 թվականի արժեքն։ Այդ հաջողությանը նպաստում են ապրանքների բարձր գները և նավթ, գազ, հացահատիկ և ոսկի արտահանելու Ռուսաստանի կարողությունը:
Եվրոպական երկրներն, իրենց հերթին, պատժամիջոցների սահմանումից հետո կանգնեցին երկակի խնդրի առաջ՝ նրանց չի բավականացնում վառելանյութը Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառով, իսկ էներգակիրների գների աճը խթանում է գնաճը։
Սահմանափակումները, ինչպես նշվում է հոդվածում, ավելի շատ խնդիրներ են բերում ամբողջ աշխարհին, քան հենց Ռուսաստանին։ Տնտեսական տեսանկյունից երկիրը, ըստ The National Interest-ի, «մեկ գրամ չի տուժել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին