Հասարակություն 14:30 26/07/2022

Հայաստանում կտրուկ աճել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքերի քանակը. Զեկույց

2022 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում կտրուկ աճել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքերի քանակը․ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գրանցել է 11 դեպք՝ 12 տուժողով, որոնցից 10-ը (11 տուժող) տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները լուսաբանելիս, իսկ մեկը՝ Ազգային ժողովում։ Այս մասին նշված է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2022 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցում։

«Ուշագրավ է, որ այդպիսի դեպքերի թիվը 3-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրվածները, երբ երկրում հետպատերազմյան և նախընտրական թեժ քաղաքական պայքար էր ընթանում, որն իր հերթին ուղեկցվում էր լրագրողների և օպերատորների վրա հարձակումների ակտիվացմամբ։

Դիտարկված ժամանակաշրջանում արձանագրվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումների ևս 11 դեպք։ Լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 8 նոր դատական հայց, բոլորն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Դրանց կեսը ներկա և նախկին պաշտոնյաների կողմից են։

Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա դրանք, նախորդ եռամսյակի համեմատ, գրեթե կիսով չափ կրճատվել են․ գրանցվել է 24 նոր դեպք։

Այդուհանդերձ, պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ։ Մերժումներն ուղեկցվում են տարատեսակ անհիմն պատճառաբանություններով, կամ էլ հարցումներն ուղղակի անտեսվում են։ Իսկ եթե նույնիսկ պատասխաններ տրամադրվում են, դրանք հաճախ կամ լղոզված են լինում, կամ չեն համապատասխանում հարցերի էությանը։

Սրանով է նաև պայմանավորված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում հունիսի 9-ին ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունը, ըստ որի՝ հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկություններ չտրամադրելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով տուգանքը դարձել է 30-ապատիկից 70-ապատիկ, իսկ վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով տուգանքը դարձել է 100-ից մինչև 150-ապատիկ։

Եռամսյակի ընթացքում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել թե տեղական լրագրողական կազմակերպությունները, թե միջազգային կառույցները՝ կոչ անելով իրավապահ մարմիններին՝ չկիրառել անհամաչափ ուժ, չխախտել իրենց պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները։

Դիտարկվող ժամանակահատվածում հրապարակվել է «FreedomHouse» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանը դասվել է մասամբ ազատ երկրների շարքին, իսկ մամուլը, ընդհանուր առմամբ, կրկին որակվել է բևեռացված։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում էլ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, մամուլի ազատության առումով բարելավել է դիրքերը՝ 63-րդ հորիզոնականից հասնելով 51-րդին։ Այդուհանդերձ, երկու զեկույցներում էլ մտահոգություն է հայտնվում մեդիային վերաբերող օրենսդրության նոր փոփոխությունների առնչությամբ, որոնք չեն նպաստում մամուլի ազատությանը և հաճախ հակասում են եվրոպական նորմերին։

Հատկապես խնդրահարույց էին այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացումը, վիրավորանքի ու զրպարտության համար քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոխհատուցումների վերին շեմերի եռապատկումը, լրագրողներին պետական մարմիններում հավատարմագրումից զրկելու հնարավորության ներմուծումը, ինչպես նաև՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթը։

Այս առումով մեկ դրական տեղաշարժ գրանցվեց, երբ միջգերատեսչական քննարկումների արդյունքում իշխանությունները որոշեցին նոր Քրեական օրենսգրքում չներառել «ծանր վիրավորանքի» համար պատիժ նախատեսող հոդվածը, որը ուժի մեջ էր մտել նախորդ տարվա օգոստոսին, և նախընտրելի համարվեցին արդեն իսկ գործող քաղաքացիական պատասխանատվության կարգավորումները:

Օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները կանխելու նպատակով տեղական 11 լրագրողական կազմակերպություններ հանդես եկան մի նախաձեռնությամբ, որը ենթադրում է օրենսդիր և գործադիր իշխանությունների ու քաղաքացիական հասարակության կառույցների գործակցություն՝ միտված մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ մշակելուն։

Արդյունքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, լիազորություն ստանալով10 գործընկեր կազմակերպություններից, ապրիլի 19-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահի ու ՀՀ արդարադատության փոխնախարարի հետ ստորագրեց համագործակցության Հուշագիր։ Ըստ այդմ՝ մեկնարկեց վերոնշյալ հայեցակարգի մշակումը, ինչը հիմք կհանդիսանա ապագա օրենսդրական փոփոխությունների համար»,- նշված է զեկույցում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}