Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը, ով երեկ ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում։ Panorama.am-ը տեղեկացավ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Panorama.am-ին փոխանցեց, որ զինծառայողը ստացել է 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ, վիճակը ծայրահեղ ծանր է։
Արամ Թորոսյանն ասաց, որ զինծառայողն այրվածքները ստացել է մարտական դիրքի վագոն–տնակում վառարանի կայծից առաջացած հրդեհը մարելու հետևանքով։
Նա նշեց, որ ծառայողական քննություն է ընթացել, արդյունքներն ուղարկվել են քննչական կայազորային բաժին, որպեսզի վարույթ ընդունվելու հարցը քննարկվի։
Մեկ անգամ ևս նկատենք, որ մարտական դիրքում վագոն-տնակ է, որը այս ամառվա շոգին էլ «տաքացվում» է վառարանով։
Հիշեցնենք՝ հուլիսի 25-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր. «Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»:
Հիմնական լուսանկարում՝ անորակ վրաններ, որոնց ձեռք բերման մասով 2021 թվին դատախազությունը գործ է հարուցել ՊՆ դեմ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան