Նորամածություն օլիմպիական աթլետիկայում
Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի (World Athletics) համաշխարհային խորհուրդը հայտնել է «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի մրցումների ձևաչափի փոփոխությունների մասին, գրում է ՀԱՕԿ-ը։
Նորամուծությունը ներառում է սփոփիչ վազքեր այն մարզիկների համար, որոնք չեն հաղթահարել 200-ից մինչև 1500 մ մրցատարածությունների որակավորման փուլի արգելքը:
Այն մարզիկները, որոնք նախնական մրցումներում հաջողության չեն հասել, հնարավորություն կունենան սփոփիչ ելույթի շնորհիվ մտնել կիսաեզրափակիչ:
Ձևաչափի վերջնական կանոնները, ներառյալ՝ ժամանակացույցը, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաձևի որակավորման համակարգը, կհայտարարվեն օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ:
Մրցումները բաղկացած կլինեն չորս փուլից. առաջին, սփոփիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։
Նորամուծությունը չի օգտագործվի երկար տարածությունների վազքերի համար: