Ֆրանսիացիները շոգի պատճառով զրկվել են իրենց սիրելի համեմունքից՝ մանանեխից
Ֆրանսիայում շոգերի պատճառով սկսվել է ավանդական դիժոն մանանեխի դեֆիցիտ։ Այս մասին հայտնում է CBC News-ը։
Ֆրանսիացիների սիրելի համեմունքը գործնականում անհետացել է մթերային խանութներից։ Մանանեխի խոշորագույն արտադրողներից մեկի՝ Reine de Dijon-ի գործադիր տնօրեն Լյուկ Վանդերմայզենն ասում է, որ 50 տարվա ընթացքում նման պակաս չի եղել:
«Բոլորը սովոր են միշտ ձեռքի տակ ունենալ մանանեխ և չեն պատկերացնում, թե ինչ անել, երբ կորցնեն այն։ Մանանեխից պատրաստում են վինեգրետներ, մայոնեզ, սոուսներ, կամ պգտագործում են որպես մսի ու բանջարեղենի համեմունք»,- ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ դեռևս կան խանութներ, որտեղ կարելի է գտնել մանանեխի լայն տեսականի, բայց ավելի հաճախ դարակներում կա մեկ կամ երկու տեսակի համեմունք կամ էլ ընդհանրապես չկա։
Ֆրանսիայում մանանեխը հիմնականում պատրաստվում է Կանադայում աճեցված սերմերից, սակայն կլիմայական ճգնաժամի պատճառով բերքատվությունը վերջին տարիներին նկատելիորեն նվազել է։ Բացի այդ, 2021 թվականին հենց Ֆրանսիայում մանանեխի բերքը կազմել է սովորականից ընդամենը 50 տոկոս։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան