CHW-ն հետևում է Մատաղիսի սբ. Եղիշա եկեղեցու կողքին տարվող հողային աշխատանքներին
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ուշադրւթյամբ հետևում է 1892-98 թթ. կառուցված Մատաղիսի սբ. Եղիշա եկեղեցու կողքին տարվող հողային աշխատանքներին։ Կազմակերպությունն արձանագրել է, որ հուլիսի 5-ի դրությամբ բազիլիկ եկեղեցին անփոփոխ է 2020 թվականի պատերազմից ի վեր: Սակայն եկեղեցու մոտ կատարվող հողային աշխատանքները մտահոգություն են առաջացնում:
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքում եկեղեցու մասին պատմական ակնարկի համաձայն.
«Հարավային մուտքի բարավորին փորագրված արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունն ընթացել է 1892-98 թվականներին։ Արձանագրության մեջ ասվում է. «Շինեցաւ սուրբ Եղիշէի եկեղեցիս Մատաղիսա միաբան ժողովուրդականաց։ Սկսած է 1892 թ., ավարտված 1898 թ.» (նկ. 2)։ Մ. Բարխուդարյանցի 1894-95 թվականների այցելության ժամանակ եկեղեցին դեռ կիսակառույց էր և անկնունք (Բարխուտարեանց 1895, 231)։ ...
Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ կառուցված տեղական բաց դարչնագույն կոպտատաշ և սրբատաշ քարերով։ Հուշարձանի չափսերն են՝ 15,07 մետր երկարություն և 8,16 մետր լայնություն (նկ. 3, 4)։ Ներսի կողմից ամբողջությամբ սվաղված է։ Կիսաշրջան բեմը բարձր է, ունի երկու ավանդատուն, թաղակապ է, տանիքը՝ հողածածկ (նկ. 5)։
Մուտքը հարավային կողմից է, արևելյան կողմից բացվում է երեք, հարավային կողմից երկու, իսկ արևմտյան կողմից՝ մեկ լուսամուտ։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Մատաղիս գյուղում Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ թեժ մարտեր են ընթացել և հայտնի չէ, ինչ չափով է հուշարձանը տուժել։ Պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից սոցիալական կայքերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, ինչպես են զինվորական հագուստով մի քանի տղամարդ մտնում եկեղեցի, ջարդում սրբապատկերները։ Տեսանյութում երևում է նաև, որ հատակին կոտրված լցված են տարբեր առարկաներ (Մշակութային վանդալիզմ Մատաղիսի Սուրբ Եղիշա եկեղեցում - Monument Watch)»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարը. monumentwatch.org
- Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը. monumentwatch.org
- Ադրբեջանը վարում է հայկական մշակութային ու պատմական հետքը Արցախի տարածքից բնաջնջելու հստակ ծրագրային քաղաքականություն. monumentwatch.org
- Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի.monumentwatch.org
- «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները. monumentwatch.org
- Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան