Վիրուսաբան. COVID-19-ով հիվանդացության ներկայիս աճի գագաթնակետը կլինի մեկ ամսից
COVID-19-ով հիվանդացության ներկայիս աճի գագաթնակետը կլինի մոտ մեկ ամսից։ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է վիրուսաբան և Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի գլխավոր գիտաշխատող Անատոլի Ալտշտեյնը։
Ավելի վաղ հատկապես վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ այսօր կարելի է խոսել Ռուսաստանում կորոնավիրուսի նոր ալիքի մասին, բայց դա վտանգավոր չէ, սա համաճարակի «պոչն» է։
««Օմիկրոն»-ի BA.5 ենթատեսակը վերելք է ապրել ամբողջ աշխարհում։ Այն երկրները, որոնք հետ են մնացել, հիմա այնտեղ վերելք է սկսվում։ Մենք այս կատեգորիայի մեջ ենք ընկնում։ Հետևաբար, կարծում եմ, որ մեկ ամսից ինչ-որ տեղ, հավանաբար, կլինի գագաթնակետ, իսկ հետո կնվազի»,- ասել է Ալտշտեյնը:
Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամի նոր՝ «կենտավրոս» ենթատեսակը։ Գիտնականները դրա հետ են կապում COVID-19-ի նոր ալիքն ամբողջ աշխարհում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում գերակշռում է Օմիկրոնի BA.5 տարբերակը
- Հնդկաստանը հայտնում է «Օմիկրոն» շտամի BA.4 և BA.5 տարբերակներով վարակման երկու դեպքի մասին
- ԱՀԿ. Աշխարհում ավելանում է այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել են «օմիկրոնի» տարբեր ենթատեսակներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան