Ռուսաստանից դուրս գալու պատճառով McDonald's-ի վնասները կազմել են 1,2 մլրդ դոլար
Ամերիկյան McDonald's ընկերությունը Ռուսաստանից դուրս գալու պատճառով կորցրել է 1,2 մլրդ դոլար: russian.rt.com-ը հայտնում է, որ այդ մասին ասված է արագ սննդի ռեստորանների ցանցի հաղորդագրությունից։
Նշվում է, որ Ռուսաստանում բիզնեսի վաճառքի հետ կապված նախահարկային ծախսերը եռամսյակում կազմել են 1,2 մլրդ դոլար, իսկ վեց ամիսների ընթացքում՝ 1,3 մլրդ դոլար։
Ընկերության ընդհանուր շահույթը երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 3%-ով և կազմել 5,72 մլրդ դոլար։
Մարտին McDonald's-ի գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկին հայտարարել էր, որ կորպորացիան ժամանակավորապես կփակի Ռուսաստանում իր բոլոր 850 արագ սննդի կետերը:
Մայիսի 16-ին McDonald's-ը հայտարարեց ռուսական շուկայից դուրս գալու և Ռուսաստանում իր բիզնեսի վաճառքի մեկնարկի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին ցանկացել է գնել է ՌԴ-ի McDonald's-ի ցանցը
- Վրաստանը՝ Ռուսաստանի McDonald’s-ի մատակարար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան