Ընդդիմությունը պետք է գնա ինքնափոփոխման, բարեփոխման, հակառակ դեպքում կտեսնենք ընդդիմադիր դաշտի վերաձևավորում. Բաբկեն Հարությունյան
«Հրապարակած տվյալներից տեսանք, որ բավականին ցածր է ԲՈւՀ-եր դիմողների և ընդունվողների քանակը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը՝ նկատելով, որ անգամ անվճար տեղերը չեն համալրվել:
Ըստ նրա՝ անվճար տեղերի 25 %-ն է թափուր մնացել, իսկ վճարովի տեղերի՝ 70 %-ը:
Բանախոսը հայտնեց որ Ագրարային համալսարանում սովորելու տարիներին իր կուրսում այնքան ուսանող կար, որքան այսօր ընդունվել է ողջ համալսարանում:
Բաբկեն Հարությունյանը, նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը միայն նախորդ տարի է հասկացել, որ գյուղատնտեսության ոլորտը կարող է շահութաբեր լինել, նկատեց, որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում և գյուղացին իր տնտեսությունը վարում է այս ու այն կողմից խորհուրդներ լսելով:
Նրա խոսքով՝ երբ Թուրքիայի սահմանը բացվի, այն ժամանակ Հայաստանի գյուղատնտեսությունը կուլ կգնա թուրքականին, ինչն իր մաշկի վրա առաջինը կզգա գյուղացին:
«Հետևաբար՝ ապագա կա Հայաստանում, այ՝ ասպիսի կրթությամբ»,-հայտնեց բանախոսը և բերեց պարեկային ծառայողի օրինակը, որի դեպքում նախընտրելի է մի քանի ամիս անցնել կուրսեր և ընդունվել բարձր աշխատավարձով աշխատանքի, քան մի քանի տարի անվճար վատնել Ոստիկանության ակադեմիայում:
Բաբկեն Հարությունյանի խոսքով՝ քաղաքացիների մեջ արմատավորվում է այն համոզմունքը, որ անիմաստ է կրթություն ստանալը, քանի որ նայում են գործող իշխանություններին և տեսնում, որ նրանք առանց կրթության դարձել են վարչապետ, նախարար, պատգամավոր, մարզպետ:
«Այս իշխանության օրոք կրթական համակարգը կործանման պիկին է հասել, բայց այն մեր երկրում 30 տարի շարունակ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով քայքայվել է նաև արտագաղթի և սխալ կադրային քաղաքականության հետևանքով»,-հայտարարեց բանախոսը:
Անդրադառնալով Ցեղասպանության հուշահամալիրը թուրք բլոգերի կողմից պղծելու դեպքին՝ Բաբկեն Հարությունյանը կարևորեց Ծիծեռնակաբերդի պահպանության ուժեղաման անհրաժեշտությունը, քանի որ այն առանձնահատուկ վայր է:
Նա հայտնեց, որ Էրդողնն այսօր հայտարարել է, որ իրենց համար կարմիր գիծն Ադրբեջանի հետ խնդիրների վերացումն է և պնդեց, որ այդ պայմաններում ՀՀ իշխանութուններն էլ պետք է նշեն իրենց կարմիր գծերը, բայց այն չեն անում, քանի որ վախենում են, որ այն կխանդգարի հայ-ադրբեջանական-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
««Հայրենիք» կուսակցութուը շարունակելու է իր պայքարը, զբաղված է ակտիվ կուսակցաշինությամբ: Ասեմ, որ սպասվածից ավելին եղավ և Արթուր Վանեցյանի՝ մանդատը դնելու արձագանքներն և, ինչու չէ, նաև «Պատիվ ունեմ» դաշինքի ավարտը: Հիմա էլ տեսնում ենք, որ նոր մարդիկ են գալիս անդամգրվում մեր կուսակցության շարքերը: Ամառային երիտասարդական դպքրոցի նախաձեռնություն ենք իրականացնում: Քննարկում ենք նաև մարզերում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցերը»,-ասաց Բաբկեն Հարությունյանը, մատուցելով իր ներկայացրած կուսակցության գործողությունները, և հավելեց. «Հայերնիք կուսակցության օրակարգում ոչինչ չի փոխվել, մենք պայքարել և շարունակելու ենք պայքարել, եղել և շարունակելու ենք լինել պայքարի առաջնագծում, բայց դրա փոխարեն մենք չենք պատրաստվում մասնակցել և գեներացնել մի պրոցես, որի հաջողության հավանականությունը մենք շատ բարձր չենք համարում:
իմ համոզմամբ՝ ընդդիմությունը պետք է հետևություններ անի, հստակություն մտցնի իր գործողություներում: Նրա խնդիրն այն է, որ պետք է ավելի թափանցիկ գործեր և պարզ լիներ քաղաքացիների հետ, ունենար հստակ լիդեր և կադրային բանկ»:
Ըստ Հարությունյանի՝ ընդդիմությունը պետք է լիդեր ունենա, հակառակ դեպքում լինելու է Արմեն Գևորգյանի դեպքերի նման երևույթներ և ճնշումներ ընդդիմադիրների հանդեպ, իսկ միջազգային կառույցները լուռ են մանլու և դրա դիմաց վարկեր են տալու՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարևության շրջանում ՀՀ պարտքն ամեն տարի աճել է 1 մլրդ դոլարով:
«Ժամանակն է, որ ընդդիմությունը հստակեցնի իր քայլերը գնա ինքնափոփոխման, բարեփոխման, հակառակ դեպքում, կարճ ժամանակ հետո մենք կտեսնենք ընդդիմադիր դաշտի վերաձևավորում, փոփոխություններ, նաև նոր ուժեր կփորձեն գալ այդ դաշտ, այդ թվում՝ նաև այս իշխանության գրպանային ուժեր, մինչև իշխանության պիատնելիության ժամկետը կսպառվի: Այդ դեպքում մենք կտեսնենք նոր կորուստեն, ծանր սոցիալ-տնտեսակն և շատ ավելի ծանր բարոյահոգեբանական վիճակ»,-հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլիզմի ժամանակ տգիտությունը դարձավ մոդա, իսկ կրթվելը` հետամնացություն. Բաբկեն Հարությունյան
- Ընդդիմության պայքարի նպատակն է, որ այսօր մեր պետության անունից բանակցողը սեղանի տակից չբանակցի. Հայկ Մամիջանյան
- Եթե ընդդիմությունը սեպտեմբերին գնա խորհրդարան, ապա՝ միայն իր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան
- Ընդդիմադիր պատգամավորների հարցով ԱԺ խորհրդի նիստն այդպես էլ չկայացավ
- Արևմուտքը Հայաստանում իր իմիջը օր-օրի ոտնատակ է գցում, ցավոք․ Բաբկեն Հարությունյան