Բայդենը վարակվել է կորոնավիրուսի BA.5 տարատեսակով
Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Բայդենն իրեն լավ է զգում այն բանից հետո, երբ անցած շաբաթվա վերջին նրա COVID-19-ի թեստի պատասխանը եկել էր դրական: Բայդենը ստացել է երկու պատվաստում և երկու խթանիչ, որոնք, ըստ փորձագետների, օգնել են նախագահին զերծ մնալ բարդություններից, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Անցյալ հինգշաբթի Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի 79-ամյա նախագահի կորոնավիրուսային դրական թեստի համաձայն, ամենայն հավանականությամբ, նա հիվանդ է կորոնավիրուսի BA.5 տարատեսակով:
Ավելի ուշ դա հաստատել է նաև նախագահը, ով իր ելույթում նշել է, որ իր COVID-ի թեստը դրական է եղել։ Նա նաև տեղեկացրել է, որ երկու անգամ պատվաստվել և ստացել է կրկնակի խթանիչ չափաբաժին:
Սպիտակ տունը Բայդենի մեղմ ախտանիշները վերագրում է նրա պատվաստված լինելուն:
«Նախագահը կրկնակի պատվաստված է, կրկնակի խթանիչ չափաբաժին է ստացել, և ստանում է բուժում, որը լայնորեն հասանելի է ամերիկացիներին: Սա իսկապես լավ նորություն է, և սա արդյունք է և՛ պատվաստանյութերի, և՛ բուժումների, որոնք հասանելի են բոլորին: Իսկապես կարևոր է, որ մարդիկ պատվաստվեն և օգտվեն այս բուժումներից, եթե վարակված են»,- ասում է Սպիտակ տան COVID-19-ի հարցով համակարգող բժիշկ Աշիշ Ջհան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան