ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, դրանց ընթացքում «քննարկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու «պատմական հնարավորությունը»»։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարների հետ առանձին զրույցներում ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ ունեն «պատմական հնարավորություն՝ հասնելու տարածաշրջանում խաղաղության»։
Պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կրկնել է ԱՄՆ-ի աջակցության առաջարկը՝ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանն օգնելու հարցում: Բացի այդ, Բլինքենը կոչ է արել շարունակել «երկկողմ՝ Երևան-Բաքու երկխոսությունը, ինչպիսին էր, օրինակ, վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»:
Պետքարտուղարը նաև հաստատել է ԱՄՆ աջակցությունը ԵՄ միջնորդական առաքելությանը: Միաժամանակ Բլինքկենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է «երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ համագործակցել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին ապահովելու երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»։
Պետքարտուղար Բլինքենը Ալիևի հետ զրույցում կողմ է արտահայտվել, որ Բաքուն ազատ արձակի մնացած բոլոր հայ գերիներին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
- Դեյվիդ Մքալիսթեր. ԵԽ-ն կարևորում է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ
- Գերիների հարցով Մամիջանյանը պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին
- ԵԽ գլխավոր քարտուղարի մոտ Փաշինյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների վերադարձի խնդիրը
- Միրզոյան. Հույս ունենք, որ գերիների վերադարձի ուղղությամբ Ռուսաստանն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան