ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Փարիզի 2024 թ. օլիմպիական խաղերի շրջանակներում այց է կատարել Ֆրանսիա
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, Փարիզում 2024 թ. կայանալիք օլիմպիական խաղերի մեկնարկից երկու տարի առաջ, պաշտոնական այցով հյուրընկալվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և այցելել «Փարիզ -2024» կազմկոմիտեի նստավայր:
Մակրոնը և Բախը քննարկել են առաջիկա օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և կարևորել երկրի կառավարության ու կազմկոմիտեի համագործակցությունը:
Բախը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել առաջնորդության և խաղերի հաջողության հարցում նվիրվածության համար։ Նա նաև նշել է օլիմպիական խաղերի նկատմամբ բնակչության ոգևորությունը: Խաղերի նկատմամբ հետաքրքրության վարկանիշը կազմել է 80 տոկոս:
Քննարկվել է նաև Սենա գետի երկայնքով խաղերի բացման արարողության առաջարկված ծրագրերը: Բախն իր լիակատար վստահությունն է հայտնել ֆրանսիական իշխանությունների տրամադրվածությունը անվտանգության հարցում: Նա դրանում համոզվել է Ելիսեյան դաշտերում « Տուր դը Ֆրանսի» եզրափակիչ փուլի ժամանակ, որին ներկա է եղել ինքը:
Ավարտից հետո Բախը շնորհավորել է հաղթող ճանաչված դանիացի հեծանվորդ Յոնաս Վինգեգարդին՝ գերազանց ելույթի համար։
Բախը հանդիպել է նաև կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեին, զրուցել մյուս պատասխանատուների հետ: Նա ներկաներին նաև ասել է, որ բացառիկ երևույթ է առաջիկա ստուգատեսը, քանզի այն հնարավոր է դարձնում լինել ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենի տանը: Նաև խոսվել է կազմակերպիչների արձանագրած առաջընթացի մասին, որը վստահություն է ներշնչում:
Կայունությունը, ժառանգությունը և ներառականությունը օլիմպիական օրակարգի ռազմավարության հիմքում են ՝ նույնիսկ մրցումների մեկնարկից երկու տարի առաջ:
Հետհաշվարկի պաշտոնական մեկնարկը հուշում է, որ աշխարհում 100,000 մարզիկ-մարզուհիներ իրենց ուշադրությունը պետք է կենտրոնացնեն որակավորման փուլերում հաջողության հասնելու, ուղեգիր նվաճելու նպատակով:
Առաջիկա երկու տարվա ընթացքում տեղի կունենա ավելի քան 3000 օլիմպիական ընտրական մրցաշար:
Հարակից հրապարակումներ`
- Նորամածություն օլիմպիական աթլետիկայում
- Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներն անվճար բուժօգնություն կստանան
- Առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կընդունի համաշխարհային կոնգրես