Թուրքական ԱԹՍ-ն հարձակվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ավտոշարասյան վրա
Երեքշաբթի օրը Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը Ռաքքա նահանգի հյուսիսում հարձակվել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի ուժերի» (SDF) շարասյան վրա։ Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս հարձակման արդյունքում սպանվել է քրդական զինված ուժերի դաշտային հրամանատարներից մեկը։
Անօդաչու թռչող սարքը հարձակվել է SDF շարասյան վրա Սայադ շրջանում՝ Այն Իսա և Թել Աբյադ մայրուղու վրա:Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Firat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը 39 օդային հարվածներ են հասցրել հունիսի սկզբից, երբ վերսկսվել են ակտիվ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում։ Դրանց ընթացքում զոհվել է SDF-ի 17 մարտիկ, ինչպես նաև 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա, ևս 76 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում և Անկարայի կողմից 2019թ ստղծված գոտում ընդգրկել Եփրատ գետի արևմտյան և արևելյան ափերի տարածքը, որն այժմ վերահսկում է SDF-ը.
Հարակից հրապարակումներ`
- Սիրիացի զինվորականները կասեցրել են ամերիկյան տեխնիկայի շարասյան ընթացքը
- Էրդողան. Թուրքիան կարող է Սիրիայում գործողություն իրականացնել, քանի դեռ այնտեղից վտանգ է տեսնում
- Սիրիան դրական է գնահատել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները
- Էրդողանը փորձել է համոզել ՌԴ-ին ու Իրանին, որ Սիրիայի քրդական ուժերը վտանգավոր են տարածաշրջանի համար
- Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ
- Ռուսաստանը քրդերին վստահեցրել է, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան