Լավրովի ոչ պատահական արտահայտությունը Կիևին զրկեց վերջին հնարավորությունից
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության նպատակների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեկնաբանել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Մարդանը։Նման տեսակետ է հրապարակվել piter98.ru-ում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վերջերս բալոր կետերը դրել է «i»-ի վրա՝ հարևան երկրում Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ռազմական գործողության հետ կապված հարցերում։ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը Լավրովն ասել է, որ Մոսկվան ձգտում է ազատություն տալ ուկրաինական հասարակությանը Կիևում հաստատված հակաժողովրդական և հակապատմական ռեժիմից։ Հատուկ ռազմական գործողության արդյունքում ռուս և ուկրաինացի ժողովուրդները կկարողանան միասին ապրել։
«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Մարդանը կարծում է, որ ՌԴ արտգործնախարարի խոսքերից պարզ է դառնում, որ Ռուսաստանը վճռական է վերահսկողություն հաստատել իր պատմական տարածքների վրա։ Բացի այդ, դրանք հանդիսանում են Կիևի ներկայիս ռեժիմը քանդելու Մոսկվայի մտադրությունների բաց հայտարարություն։ Ըստ էության, այս հայտարարությունը նոր կատեգորիկ մոտեցում է ներկայացնում, և Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մտադիր չէ նահանջել։
Ուկրաինական պետականության կործանման մասին Լավրովի արտահայտությունը լրագրողին հետաքրքիր է թվացել: «Այն ոչ միայն գիծ է քաշում հատուկ գործողությունների հիմնական նպատակների տակ, այլև նշում է դրա սահմանները, և շատ հստակ ազդանշան ուղարկում Արևմուտքին, որ Ռուսաստանը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել ԵՄ սահմաններին»,-կարծում է Մարդանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում հայտարարել են, որ գնելու են 7,1 մլն դոլարի անօդաչու թռչող սարքեր
- Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Կիևին հեռահար զենքի մատակարարումները կընդլայնեն հատուկ գործողության աշխարհագրությունը. Լավրով
- Բաքվում Լավրովի կողմից թաղված Մինսկի խումբը կենդանության նշաններ է ցույց տալիս
- Չինաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Լավորվը խոսել է բազմաբևեռ աշխարհակարգի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա