«Նարեկացի»-ում կցուցադրցի եգիպտացի լրագրող և ռեժիսոր Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը
Հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա եգիպտացի լրագրող և ռեժիսոր Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Էսսամ Նագիի փաստավավերագրական ֆիլմն աշխարհին պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանային կյանքի, Արցախի փախստականների մասին, որոնք այժմ բնակվում են Սյունիքում:
Ֆիլմում պատկերված է հայ մայրերի, դուստրերի, քույրերի կյանքը, որը ցույց է տալիս նրանց հավատը, տոկունությունը, հույսերն ու երազանքները՝ միահյուսված հայոց պատմությանը:
«Մոռացված հայրենիք» ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Միությունից հայտնում են, որ մուտքն ազատ է: