Գերմանիայի դեսպանատունը ժխտել է իր մասնակցությունը նակին կանցլեր Շրյոդերի՝ Մոսկվա այցի կազմակերպմանը
Ռուսաստանում Գերմանիայի դեսպանատունը չի մասնակցել երկրի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի Մոսկվա այցի նախապատրաստմանը։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունում։
«Մենք լսել ենք, որ պարոն Շրյոդերը ծրագրում էր մեկնել Մոսկվա կամ կարող է արդեն այստեղ լինել: Ցավոք, ավելի ստույգ տեղեկություն չկա: Դեսպանությունը չի օգնել ոչ Շրյոդերի այցի կազմակերպմանը, ոչ էլ հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը»,-հայտնել են դեսպանատնից:
Ավելի վաղ Der Spiegel-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Շրյոդերը (ԳԴՀ կանցլեր՝ 1998-2005 թվականներին) ժամանել է Մոսկվա՝ էներգետիկ քաղաքականության շուրջ բանակցությունների համար։ Նրանց խոսքով՝ Մոսկվայում բանակցությունների կենտրոնական թեման լինելու է «Հյուսիսային հոսք» գազատարով գազի մատակարարումը։ Ինչպես գրում է թերթը՝ պարզ չէ, թե կոնկրետ ում հետ է Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու Գերմանիայի նախկին կանցլերը։
Շրյոդերի կինը՝ Սեո Յոն Կիմ-Շրյոդերը պարբերականին հաստատել է, որ նրա այցի նպատակը էներգետիկայի շուրջ բանակցություններն են։ Ինքը՝ նախկին կանցլերը, Մոսկվայում լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում «հանգստանում է»։ «Նա արձակուրդում չէ, այլ էներգետիկ քաղաքականության շուրջ բանակցություններ է վարում Մոսկվայում»,-իր հերթին ասել է Սեո Յոնգ Կիմ-Շրյոդերը։
Հարակից հրապարակումներ`
- Գազի գինը Եվրոպայում բարձրացել է 1850 դոլարից՝ «Հյուսիսային հոսք»-ի մեկ այլ տուրբինի կանգնելուց հետո
- Գերմանիայի կանցլեր Շոլցի հարևանները աղբամանում գտել են G7-ի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր
- Եգիպտական ու ալժիրյան գազը միանում են ադրբեջանականին՝ սնելու ԵՄ-ն
- Գերմանիայի կանցլեր Շոլցի սխալները հանգեցրել են միլիարդավոր կորուստների Գերմանիայում
- Գերմանիան օգոստոսի 1-ից կհրաժարվի ռուսական ածխից, դեկտեմբերի 31-ից՝ նավթից
- Գերմանիայի փոխկանցլերն էներգիայի խնայողության նպատակով սկսել է ավելի քիչ ցնցուղ ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան