Իմ պաշտպանությունը պետք է իրականացնեն իմ պաշտպանները, ոչ թե որևէ հանրային պաշտպան. Չալաբյան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն, Նորք-Մարաշ» նստավայրում մեկ ժամ ընդմիջումից հետո մեկնարկեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական լսումների առաջին նիստը։ Հիշեցնենք, որ ընդմիջում հայտարարվեց այն պատճառով, որ Չալաբյանի պաշտպանները լքել էին նիստերի դահլիճը, նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառվել. պաշտպանական կողմը պատշաճ կարգով և ողջամիտ ժամկետներում ծանուցված չլինելով վարույթի նյութերին, նշեց, որ նման պայմաններում չի կարող պատշաճ պաշտպանություն իրականացնել և հեռացավ դահլիճից։
«Դուք կարող եք դիմել վարույթ իրականացնող մարմին, դատարանին, որպեսզի ձեր կողմից նախընտրված պաշտպանները ծանուցվեն հաջորդ նիստին ներկա գտնվելու համար»,- դիմելով Ա. Չալաբյանին՝ ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Նա հայտնեց, որ եթե պաշտպանները չներկայանան, դատարանը ստիպված է լինելու դիմելու հանրային պաշտպանի գրասենյակին՝ ներգրավելու հանրային պաշտան՝ անկախ նրանից, կցանկանա Ա. Չալաբյանը դա, թե չի ցանկանա։
Ավետիք Չալաբյանն ասաց. «Նիստի ընթացքում պաշտպաններս դեմարշ հայտարարելով ձեր գործողություններին՝ հեռացան նիստի դահլիճից։ Ուստի ես համարում եմ, որ իմ պաշտպանական իրավունքը պետք է վերականգնվի ամբողջ ծավալով, այսինքն ինձ պետք է է տրամադրվի գործի նյութերը, ողջամիտ ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար, 4 հատոր է, և ես պնդում եմ, որ իմ պաշտպանությունը պետք է իրականացնեն իմ պաշտպանները, ոչ թե որևէ հանրային պաշտպան։ Դա է իմ դիրքորոշումը»։
Այնուհետև Չալաբյանն արձագանքելով մեղադրող կողմին հայտարարություններին՝ ասաց. «Իմ ազատազրկման գտնվելու ժամանակ ձեր Ազգային ժողովը գաղտագողի ընդունել է ընթացակարգեր...»։
Սակայն դատավոր Մարտիրոսյանը թույլ չտվեց նա շարունակի իր խոսքը. «Ես ընդհատում եմ ձեզ, այս պահին քաղաքական հայտարարություններ եք անում, որը մեր այսօրվա նիստի ծավալումի մեջ չի մտնում, ձեզ հնարավորություն կտրվի ցուցմունք տալ, կասեք այդ մասին»։
Այնուհետև նա հայտարարեց, որ դատարանը նիստը հետաձգում է, նշանակում հուլիսի 27-ին ժամը 16։30-ին։
«Ենթադրում եմ՝ դուք վաղն ազատության մեջ հայտնվելով՝ կփորձեք կրկին իրենց հետ կապ տալ, ապահովել նրանց ներկայությունը»,- դիմելով Ավետիք Չալաբյանին՝ ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյանի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը
- Ավետիք Չալաբյանը՝ դատարանում. Փաշինյանն իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում է հետապնդում
- Մեկնարկում է Ավետիք Չալաբյանի դատաքննությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ
- Չալաբյանի քննիչները գնացել են օրենքի կոպիտ, եթե կուզեք՝ հանցավոր խախտման ճանապարհով. Վարազդատ Հարությունյան
- Փաշինյանի անմիջական հրահանգով բիրտ բռնաճնշումներ կան Ավետիքի եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ
- Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տեռորի ժամանակների, 1937 թվի նախանշանն է. Մենուա Սողոմոնյան
- «Արմենի և նրա սպանողների մասին». Ավետիք Չալաբյանի նամակը կալանավայրից
- Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին
- Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, ով Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին երեք տղա երեխաներով. Ավետիք Չալաբյան
- Չալաբյանի փաստաբան. Այդ նույն թաքնված նպատակից ելնելով՝ քննիչը կոպտորեն խախտել է ծանուցման կարգը
- Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացրել է 15 օրով
- Փաստաբան. Ավետիք Չալաբյանի գործով դատարանը բավարարել է մեր միջնորդությունը
- Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու նոր միջնորդություն է ներկայացվել
- Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ. պաշտպանական խմբի հայտարարությունը
- Ավետիք Չալաբյանի գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան․ ՔԿ
- Հերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում. պաշտպանական խումբ
- Փաստաբաններ. Գագիկ Ջհանգիրյանն իր հայտարությամբ կասկածի տակ է դնում Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման օրինականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի