Ռոնալդուն մեկնել է Անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունների
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնել է Անգլիա՝ բանակցություններ վարելու իր ակումբի հետ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է The Athletic-ը։
Նշվում է, որ պորտուգալացին մտադիր է ղեկավարության հետ քննարկել թիմում իր ապագայի հարցը։
Նա արդեն հայտարարել է, որ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», եթե արժանի առաջարկ ստանա։
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել 2021 թվականի աշնան սկզբին։ Պորտուգալացին 2021/22 մրցաշրջանում ՄՅՈՒ-ի ի կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 24 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։