Ռուսաստանը 2024 թվականից հետո դուրս կգա միջազգային տիեզերակայանից
Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները գործընկերների հանդեպ և դուրս կգա Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) նախագծից 2024 թվականից հետո: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Վլադիմիր Պուտինին զեկույցելիս հայտարարել է Ռոսկոսմոսի նոր ղեկավար Յուրի Բորիսովը։
«Դուք գիտեք, որ մենք աշխատում ենք Միջազգային տիեզերակայանում միջազգային համագործակցության շրջանակներում, իհարկե, մենք կկատարենք մեր բոլոր պարտավորությունները մեր գործընկերների հանդեպ, սակայն 2024 թվականից հետո այս կայանը լքելու որոշումը կայացված է»,-ասել է նա։
Յուրի Բորիսովը նշել է, որ այդ ժամանակ Ռոսկոսմոսը կսկսի ստեղծել ռուսական ուղեծրային կայանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը ՄԱԿ-ին կոչ է անում լուծել ՌԴ ԱԳՆ վարչության ղեկավարին վիզա տրամադրելու հարցը.
- ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չքաղաքականացնել հացահատիկի արտահանման հարցը
- Team․ նոր տիեզերական արագություններ COMBO և COSMO փաթեթներում
- ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել ուկրաինացի ազգայնականների հենակետերին. ՌԻԱ Նովոստի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան