Սան Ֆրանցիսկոյում միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի տունը վաճառվել է 31 միլիոն դոլարով
Միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ՝ Պրիսցիլա Չանի տունը 31 միլիոն դոլարով վաճառելու գործարքն այս տարի ամենաթանկն էր Սան Ֆրանցիսկոյի բնակարանային շուկայում:
Այս մասին հայտնում է Mansion Global հրատարակությունը՝ վկայակոչելով զույգի ներկայացուցչի տվյալները։ forbes-ը գրում է, որ զույգը գույքը գնել էր 2012 թվականին 10 միլիոն դոլարից մի փոքր պակաս գումարով՝ Կալիֆորնիայի SFRP-ի միջոցով:
1928 թվականին կառուցված 686 ք/մ տարածքով տունն ունի չորս ննջասենյակ և չորս լոգասենյակ։ Այն գտնվում է Սան Ֆրանցիսկոյի Mission-ի և Dolores Heights-ի եզրին: Զույգը վերանորոգել էր այն՝ ավելացնելով 167 ք/մ-ով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և Մարկ Ցուկերբերգի դեմ
- Ցուկերբերգն ու նրա կինը մեղադրվում են սեռական ոտնձգությունների մեջ
- Ցուկերբերգը Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի խափանումների պատճառով միլիարդավոր դոլարներ է կորցրել
- Մարկ Ցուկերբերգին նկատել են անծանոթուհու հետ զբոսնելիս
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան