Նկարիչների միություն անդամակցելու շատ մեծ ոգևորություն կա. Սուրեն Սաֆարյան
Հայաստանի Նկարիչների միությունն այս տարի տոնելու է իր 90-ամյակը։ Panorama.am-ի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասաց, որ հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու աշնանը։
«Մենք տարվա ընթացքում երկու սալոն ենք ունենում՝ գարանանային և աշնանային։ Աշնանային սալոնը նվիրված է լինելու Նկարիչների միության 90-ամյակին։ Բուն միջոցառումը կլինի ցուցահանդեսով, կլինեն նաև անակնկալներ, որոնց մասին չեմ բարձրաձայնի»,- նշեց նա։
Ս. Սաֆարյանի խոսքով, առհասարակ Նկարիչների միություն անդամակցելու շատ մեծ ոգևորություն կա, դիմորդները շատ են, իսկ տարեվերջին հանձնաժողովներն արդեն ընտրություն կկատարեն։
Նկարիչների միության նախագահի խոսքով, այսօր Հայաստանում, ինչպես նաև աշխարհում ապրող նկարիչներն ունեն մի շարք խնդիրներ, ուղղակի պետք է համբերությամբ զինվել, աշխատել, որպեսզի հերթականությամբ, ըստ առաջնակարգի, հնարավոր լինի լուծել խնդիրները։
«Իսկ խնդիրնեից են՝ արվեստանոցներ, աշխատանքների վաճառք, ստաժ, … ։ Չունենք նկարչի, կերպարվեստագետի մասին օրենք․ այդ ուղղությամբ ենք աշխատում։ Կան երկրներ, որտեղ ընդունվել է նման օրենք։ Հույս ունենք, որ այստեղ էլ կկարողանանք կյանքի կոչել նման օրենք»,- ասաց Ս. Սաֆարյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։