«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ «Ընդարձակել, հասանելի դարձնել խաղերը»
Հայտարարվել է Փարիզում 2024թ. անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսը. «Ընդարձակել, հասանելի դարձնել խաղերը»: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է մարզահանդեսի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։
Կարգախոսը կգործի նաև պարալիմպիկ խաղերի ժամանակ:
«Նոր կարգախոսը հստակորեն արտացոլում է «Փարիզ 2024»-ի հանձնառությունը: Այն համապատասխանում է «Օլիմպիական օրակարգ -2020»-ին, այսինքն ստուագատեսը հնարավորինս լայնորեն բացել, ընդարձակել առավել շատ մարդկանց համար:
Սենայի ափի երկայնքով նախատեսված բացման արարողությունը, քաղաքի խորհրդանշական վայրերում անցկացվելիք մրցումները, և ընդհանրապես Փարիզի օլիմպիական միջոցառումները պիտի միավորեն մարդկանց թե՛ մրցավայրերում, թե՛ դրանից դուրս:
Նման մոտեցումը կոգեշնչի հաջորդ սերնդին և կնպաստի, որ ավելի շատ մարդիկ զգան օլիմպիական ոգին ու արժեքները»,-ասել է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը։
Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից՝ սեպտեմբերի 8-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Փարիզի 2024 թ. օլիմպիական խաղերի շրջանակներում այց է կատարել Ֆրանսիա
- Նորամածություն օլիմպիական աթլետիկայում
- Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներն անվճար բուժօգնություն կստանան