Այրվածքներ ստացած ժամկետային զինծառայողը մահացել է
Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշում են ՊՆ-ից։
Հիշեցնենք՝ հուլիսի 25-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Ըստ պաշտոնական հաղորդման՝ զինծառայողը այրվածքներ է ստացել վագոն-տնակում վառարանի կայծից առաջացած հրդեհը մարելիս։
Նկատենք՝ բանակին մինչ Պատերազմը ելակ խոստացող ՊՆ-ն այսօր անորակ վրան, վագոն-տնակ, անվադողերով դիրքեր ու վառարան՝ ամառվա 40 աստիճան շոգին «ապահովեց»։
Հարակից հրապարակումներ`
- Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով ժամկետային զինծառայողը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին