Սպառողական շուկայում մեկ տարում արձանագրվել է 10.3% գնաճ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 111.8%։ Մայիս ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 17%, իսկ հունիսի ՏԱՑ-ը նախորդ տարվա հունիսի նկատմամբ նվազել է 18.5%-ով:
Վիճակագրության համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 5.8%-ով, իսկ 2021թ-ի հունիսի համեմատ՝ 19%-ով:
Շինարարության ոլորտում այս տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 12.7%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 14.8%-ի աճ։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, ապա պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում ոլորտում գրանցվել է 5.5% անկում։
Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալն էլ հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.7%-ով, ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի)՝ 26.9%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա առաջին կիսամյակում գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.1%-ով, իսկ 2021 թ-ի հունիսի համեմատ՝ 10.3%-ով։
Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում էլ հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 44%-ի աճ, մասնավորապես՝ արտահանումն ավելացել է 36.3%-ով, ներմուծումը՝ 48.7%-ով:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն արդեն տևական ժամանակ է հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չի հրապարակում, սակայն նախկինում ամեն ամիս մակրոտնտեսական ցուցանիշներում այս տվյալները ներառվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան