Ներկայիս տնտեսական ակտիվության 11,8% աճն իր մեջ ունի էական ռիսկեր. Վարդան Արամյան
Աշխարհի տնտեսական աճը 2022 և 2023թթ-ին վատացրել է -0,4 և -0,7 տոկոսային կետերով, սահմանելով 3,2% և 2,9%: Այս մասին գրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով Արժույթի Միջազգային Հիմնադրամի հրապարակած «Գլոբալ տնտեսության հեռանկարների հուլիսյան կանխատեսումները»։
Նա մասնավորապես, գրել է.
«Արժույթի Միջազգային Հիմնադրամը երեկ հրապարակեց Գլոբալ Տնտեսության Հեռանկարների հուլիսյան կանխատեսումները։ «Մռայլ և ավելի անորոշ - Gloomy and More Uncertain», ահա այսպես է կոչել նոր տնտեսական իրավիճակը, որի ներքո տնտեսական աճի իր կանխատեսումները վատացրել է՝ ապրիլյան կանխատեսումների համեմատ։
Ընդ որում ԱՄՀ-ն կարծում է, որ 2023թ-ը ավելի թույլ տարի է լինելու՝ հիմանակնում պայմանավորված ներկայիս գործոնների լագային էֆֆեկտով (Չինաստանում կովիդ-ի համավարակ, անշարժ գույքի շուկայի խնդիրներ և տնտեսության թուլություններ, տրասպորտային խնդիրներ, էներգակիրների դեֆիցինտ և գների աճ, բարձր գնաճ և այլն) և հատկապես աշխարհի ԿԲ-ների տոկոսադրույքների ագրեսիվ աճերի արդյունքում։
Այսպես՝ աշխարհի տնտեսական աճը 2022 և 2023թթ-ին վատացրել է -0,4 և -0,7 տոկոսային կետերով, սահմանելով 3,2% և 2,9%:
ԱՄՆ, Եվրոպա և Չինաստանի տնտեսություններում կանխատեսումների պատկերը հետևյալն է՝
ԱՄՆ - 2022-ին 2,3%, 2023-ին 1,0%, վատթարացումները համապատասխանաբար -1,4 և -1,3 տոկոսային կետ,
ԵՄ - 2022-ին 2,6%, 2023-ին 1,2%, վատթարացումները համապատասխանաբար -0,2 և -1,1 տոկոսային կետ,
Չինաստան - 2022-ին 3,3%, 2023-ին 4,6%, վատթարացումները համապատասխանաբար -1,1 և -0,5 տոկոսային կետ,
Հետաքրքրական է, որ ՌԴ-ի տնտեսական աճի կանխատեսումները 2022թ-ի համար բարելավել է, սակայն վատացրել 2023թ-ի համար,
ՌԴ - 2022-ին -6,0%, 2023-ին -3,5%, բարելավումը համապատասխանաբար 2,5 տոկոսային կետ և վատթարացումը -1,2 տոկոսային կետ։
Փաստացի ՌԴ տնտեսության համար կուտակային երկու տարիների համար աճը բարելավել է և սա հերթական փաստարկն է լինելու Եվրոատլանտիկ բլոկի կողմից կիրառվող սանկցիաների ջատագովների օպոնենտների համար, որ սանկցիաները ցանկալի արդյունք չեն տալիս․ փաստացի ավելի շատ վնասում են Եվրոատլանտիկ բլոկի տնտեսություններին քան ՌԴ-ին։
Ինքս կարծում եմ, որ կարճաժամկետում թերևս կարելի է դա ասել (թեև ամեն դեպքում ՌԴ-ում անկում է կանխատեսում ԱՄՀ-ն), սակայն երկարաժամկետում ՌԴ տնտեսությունը տեխնոլոգիական լուրջ հետնահանջ է ունենալու և կորցնելու է տնտեսական պոտենցիալը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գլոբալ զարգացումները և այս կանխատեսումներն ամրացնում են իմ այն փաստարկները, որ ներկայիս տնտեսական ակտիվության 11,8% աճն իր մեջ ունի էական ռիսկեր. այն հիմնականում արտածին գործոնների՝ այցելուների աճի և ֆինանսական ներհոսքի արդյունք է, և երբ դրանք թուլանան կամ կանգ առնեն, մեր տնտեսությունը բախվելու է էական դժվարությունների հետ։
Ե՞րբ է դա լինելու, դժվար է ասել (6 ամիս, 1 կամ 1,5 տարի հետո), քանի որ այն ուղղակի առնչվում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ, բայց որ ունենք պահանջարկով քաշվող տնտեսական աճ դա փաստ է, որը վտանգավոր է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին