Բորիս Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող է ստանձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Յենս Ստոլտենբերգը կլքի իր աթոռը հաջորդ սեպտեմբերին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին չորեքշաբթի հայտնել է The Daily Telegraph-ը։
Հրատարակության տվյալներով, ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը որպես ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար: Մինչ Ջոնսոնն, այդ պաշտոնի համար նկատի Էին առնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ինչպես նաև Միացյալ Թագավորության նախկին վարչապետեր Թերեզա Մեյին և Դևիդ Քեմերոնին։