«Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի գործով դատավորի նկատմամբ ճնշումներ են կիրառվում. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է.
««Փաստինֆոյի» հավաստի տեղեկությունների համաձայն՝ ճնշումներ են կիրառվում «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործով դատավոր Անահիտ Թումանյանի նկատմամբ։ Ընդ որում՝ նրան ոչ միայն սպառնում են հնարավոր պատժիչ գործողություններով, այլ նաեւ շանտաժի ենթարկում ։ Կին դատավորին սպառնում են հանրությանը հասանելի դարձնել նրա անձնական կյանքի վերաբերող տեղեկություններ, նաեւ տեսագրություն, որը կարող է ազդել նաեւ նրա ընտանեկան հարաբերությունների վրա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործով դատական ակտի հրապարակումը նախատեսվում էր դեռ նախորդ շաբաթ, ինչը հետաձգվել էր։ «Փաստինֆո»-ի տվյալներով կառավարության կողմից ներգրավված փորձագետներն ուսումնասիրել էին վերը հիշատակված դատական գործը և եզրահանգել, որ «Զանգեզուր մայնինգ»-ի հայցը հիմնավոր է, և որ գործով դատական «հաջողության» հասնելու համար ուժային միջամտությունն անգամ բացասական հետևանքներ է թողնելու թե ներդրումային միջավայրի վրա, թե միջազգային դատական ատյաններում, որտեղ շատ մեծ է հսկայական գումարներ պարտվելու հավանականությունը։ Այդուհանդերձ, քննարկումներում, ի վերջո, կարծես թե հաղթել են Ռոման Տրոցենկոյի լոբբիստները ու որոշվել է ամեն գնով պարտադրել դատարանին՝ մերժել հայցը։
Մեր տեղեկություններով՝ դատավորը նախազգուշացվել է անձնական բնույթի տեսագրության գոյության մասին, որի հանրայնացումը նրա ընտանեկան շահերից չի բխում, փոխարենը՝ խոստացել են կառավարության շահերից բխող դատական ակտի հրապարակման դեպքում ոչ միայն մոռացության մատնել ձայնագրությունը, այլ նաեւ խրախուսել՝ նպաստելով նրա առաջխաղացմանը եւ ԲԴԽ անդամ դառնալու ընտրությանը։
Ինչպես արդեն գրել ենք՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Նիկոլ Փաշինյանին հորդորել էր «խաղեր չտալ» ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյի հետ, որի անունը ներառված է ԱՄՆ-ի կողմից սահմանված սանկցիոն ցուցակներում, բայց վերջին տարիներին Տրոցենկոն ու ՀՀ որոշ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաններ այնքան են կապվել տարբեր թելերով, որոնք կտրելը, կարծես թե, վախեցնում է պաշտոնյաններին ու փորձում են ամեն գնով պաշտպանած լինել 2021 թվականի կոռուպցիոն գործարքը։ Եւ սա այն դեպքում, երբ, ինչպես հայտնել է դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրը, կառավարությունը նախազգուշացվել է, որ ամերիկյան և եվրոպական մի շարք կառույցներ մոնիթորինգի տակ են պահում Տրոցենկոյի՝ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտին տիրանալու գործողությունները:
Դատական գործը, որի մասին այսքան խոսվում է, իրականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մինորիտար (փոքր) բաժնետիրոջը «գցելու» և բիզնեսը ձեռքից խլելու մասին է: Եվ այդ գործի ընթացքը կարևոր ցուցիչ է, ինչպես ասում են օտարերկրյա փորձագետները՝ (benchmark), որով եվրոպական և ամերիկյան ներդրողները ազդակ են ստանալու մինորիտար բաժնետերերի մի շարք կարևորագույն իրավունքների պաշտպանված լինելու վերաբերյալ: Փաստացի, «Զանգեզուր մայնինգ»-ն ընդդեմ «ԶՊՄԿ»-ի հայցերով դատական վերահսկողություն է իրականացվում հենց մինորիտար բաժնետիրոջ էական իրավունքների խախտման հետ կապված, դրանց թվում՝ տեղեկություններ ստանալու իրավունքը, ֆինանսատնտեսական ստուգում իրականացնելու իրավունքը, նախապատվության իրավունքը, կոմբինատի կառավարմանը մասնակցելու արդյունավետ գործիքներ ստանալու իրավունքը և դիվիդենտի (շահաբաժին) բաշխման և ստացման իրավունքը, որը տվյալ պահին մնացել է Ռոման Տրոցենկոյի քմահաճույքին և չի բաշխվել:
Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մյուս մինորիտար բաժնետեր կառավարությանը՝ ի դեմս «ԱՆԻՖ» հիմնադրամի, ինչպես արդեն հայտնել էինք, հիմնադրամի մասնակցությունը կոմբինատի կառավարմանն ունի իմիտացիոն բնույթ։
Համենայն դեպս՝ հակառակի մասին որևէ ապացույց ԱՆԻՖ-ից չենք ստացել:
Փաստացի, վերոշարադրյալի լույսի ներքո «Don’t flirt with Trotsenko»-ն (խաղեր չտալը) շատ ավելի խոր իմաստ ունի, իսկ «խաղեր տալ»-ը՝ շատ ավելի վատ և հեռուն գնացող հետևանքներ, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ռուսական ծագում ունեցող օլիգարխի կողմից ԶՊՄԿ-ի մինորիտար բաժնետիրոջ հանդեպ դրսևորած վերաբերմունքը և օրինական շահերի անտեսումը օտարերկրյա՝ մասնավորապես ամերիկյան և եվրոպական ներդրողների տեսանկյունից ունի ֆունդամենտալ նշանակություն Հայաստանի Հանրապետությունում սեփական բիզնես հետաքրքրությունների ապահովության տեսանկյունից, և հենց այստեղ է թաքնված «շան գլուխը»»:
Հարակից հրապարակումներ`
- «Գեոպրոմայնինգը» շանտաժի՞ է ենթարկում կառավարությանը. «Փաստ»
- «Հրապարակ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, բառի բուն իմաստով, անտերություն է
- «Ազատություն». Կառավարությունը չի հստակեցնում՝ ինչպես է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր
- «Հրապարակ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հերթական բունտն է հասունանում
- «Փաստ». ԶՊՄԿ-ում կառավարության՝ «փայ մտնելուց» հետո ի հայտ են գալիս նաև արտադրական ու սպառման խնդիրներ
- Խոսքը ստրիմինգային գործարքի մասին է, որը ՊԵԿ-ի հետ համաձայնեցված էր. Վահե Հակոբյանը՝ ԶՊՄԿ-ի տուգանքի մասին
- ԶՊՄԿ բաժնեմասերի գործարքը քննող հանձնաժողով իշխանությունը չի ստեղծի, քանի որ «իրենք իրենց ոտքին չեն կրակի». Խամոյան
- ԶՊՄԿ-ի նախկին գործադիր մարմնի ղեկավարի անձնական միջոցներից վճարվել է 15 մլրդ դրամ հարկային պարտավորություն
- «Փաստ». Կադրային ինչ քաղաքականություն է որդեգրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրատվության պայմանագրի պատճենի չտրամադրումն անհիմն ու ոչ իրավաչափ է. Գյուրջյան
- Կառավարությունը ԶՊՄԿ տնօրենների խորհրդում կունենա ներկայացուցիչ
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման կհանձնվեն ԱՆԻՖ-ին
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տնօրենների խորհուրդ չունի․Վահե Հակոբյան
- Տեռորի միջավայրն ակնհա՞յտ էր, իհարկե. Վարդևանյանը՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 25 տոկոսը կառավարությանն անցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան