Առաջին քայլն ակնկալում ենք Ռուսաստանից, և դա նրա վերադարձն է այս ձևաչափին. Լին Թրեյսին՝ Մինսկի խմբի առաքելության մասին
Միացյալ Նահանգները կրկին հայտարարում է, թե պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին»,-ասել դեսպանը:
«Առաջին քայլն ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին», -ընդգծեց Լին Թրեյսին:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան
- ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն նոր համանախագահ ունի
- Բաքվում Լավրովի կողմից թաղված Մինսկի խումբը կենդանության նշաններ է ցույց տալիս
- Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը
- Սպիտակ տունը. ԱՄՆ պատրաստ է աջակցել առաջընթացին, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
- Դավիթ Բաբայանը հույս ունի՝ հարաբերությունների թեժ շրջանը հաղթահարելուց հետո կրկին կսկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը
- ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների կարգավորմանը. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան