Կենսաբաններն օվկիանոսի 4 կիլոմետր խորության վրա հայտնաբերել են կենդանիների 30 նոր տեսակ
Գիտնականները հայտնաբերել են ավելի քան 30 նոր տեսակի կենդանի արարածներ, որոնք ապրում են ծովի հատակում: Zookeys ամսագրի հրապարակումը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Մեծ Բրիտանիայի Բնական պատմության թանգարանի հետազոտողները օգտագործել են հեռակառավարվող ռոբոտային մեքենա՝ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական Քլարիոն-Քլիպերթոն գոտու իջվածքներից նմուշներ հավաքելու համար: Մինչ այդ գիտնականները պետք է բավարարվեին միայն նման տարածքներից կենդանի էակների լուսանկարներով։
Հայտնաբերված 55 նմուշներից 48-ը պատկանել են տարբեր տեսակների։ Հայտնաբերված կենդանիների թվում են անելիդները, ինչպես նաև մեդուզաների և մարջանների ընտանիքի այլ անողնաշարավորներ: 36 նմուշ հայտնաբերվել են 4800 մետրից ավելի խորություններում, երկուսը` ստորջրյա լեռան լանջին` 4125 մ խորության վրա, իսկ 17-ը` 3095-ից 3562 մ խորությունում:
«Այս ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն հայտնաբերված պոտենցիալ նոր տեսակների քանակի պատճառով, այլ նաև նրա, որ կենդանական աշխարհի այս նմուշները նախկինում ուսումնասիրվել են միայն լուսանկարներից: Առանց նմուշների և դրանցում պարունակվող ԴՆԹ տվյալների մենք չենք կարող ճիշտ նույնականացնել կենդանիներին և հասկանալ, թե որ տարբեր տեսակներն են նարկայացնում»,-մեկնաբանել են հեղինակները:
Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնագործությունները հարցականի տակ է դնում ծովի հատակի հանքարդյունահանման գործընթացը: Տնտեսության այս ուղղությունը ակտիվորեն զարգանում է, և կենսաբանների համար կարևոր է, որ այն չվնասի կենդանի էակների ապրելավայրերին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս կենսաբանները Կրասնոդարի երկրամասում նոր բույս են հայտնաբերել
- Օվկիանոսային տաք հոսանքները ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան