Այսօր ժամը 21։00-ին Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի ՔԿՀ-ից. Պաշտպաններ
«Նոր եմ վերադարձել կալանավայրից, տեսակցել եմ Ավետիք Չալաբյանին, խոսել եմ բուժմասի աշխատողների հետ, ովքեր տեղեկացրել են, որ Չալաբյանի մոտ կա զարկերակային ճնշման խնդիր, ունի տաքություն»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում լրագրողներին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ա.Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ, բուժմասի աշխատողներն ասել են, որ Ա. Չալաբյանը պնդել է անպայման մասնակցի այսօրվա դատական նիստին, սակայն երկարատև բանակցություններից հետո բժիշկները կտրուկ արգելել են, թույլ չեն տվել նրան մասնակցել նիստին և համապատասխան տեղեկանք են ուղարկել դատարան։
«Ես տեսակցեցի Ավետիք Չալաբյանին։ Նա ոտքի վրա է, ունի ճնշում, տաքություն։ Քանի օր է ճնշում ունի, բայց դրա մասին չէր բարձրաձայնել, որպեսզի մասնակցեր դատական նիստին»,- ասաց Վ.Հարությունյանը։
Պաշտպանները հայտնեցին, որ այսօր ժամը 21։00-ին Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից, քանի որ ավարտվում է նրա կալանքի ժամկետը, իսկ նոր դատական ակտ, որով կերկարացվեր կամ խափանման միջոց կիրառվեր, պարզապես չկա ու չի կարող լինել, քանի որ այսօրվա դատական նիստն էլ հետաձգվեց։
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է կայանար հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Սակայն Չալաբյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան, իսկ մեղադրյալի բացակայության պարագայում դատական նիստը ենթակա է հետաձգման։
«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացությունն այպիսին է. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյանը վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել դատարան
- «Իրավաբանների հայկական ասոցիացիան» մտահոգություն է հայտնել քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ
- Իմ պաշտպանությունը պետք է իրականացնեն իմ պաշտպանները, ոչ թե որևէ հանրային պաշտպան. Չալաբյան
- Չալաբյանի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը
- Ավետիք Չալաբյանը՝ դատարանում. Փաշինյանն իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում է հետապնդում
- Մեկնարկում է Ավետիք Չալաբյանի դատաքննությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ
- Չալաբյանի քննիչները գնացել են օրենքի կոպիտ, եթե կուզեք՝ հանցավոր խախտման ճանապարհով. Վարազդատ Հարությունյան
- Փաշինյանի անմիջական հրահանգով բիրտ բռնաճնշումներ կան Ավետիքի եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ
- Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տեռորի ժամանակների, 1937 թվի նախանշանն է. Մենուա Սողոմոնյան
- «Արմենի և նրա սպանողների մասին». Ավետիք Չալաբյանի նամակը կալանավայրից
- Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին
- Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, ով Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին երեք տղա երեխաներով. Ավետիք Չալաբյան