Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 330 մարդ
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում սաստիկ ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 330 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Pakistani Business Recorder-ի տարածածա լուրը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Միայն երկուշաբթի օրը երկրում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը եղել է 35-ի: Ըստ Պակիստանի աղետների կառավարման ազգային վարչության տվյալների, զոհերի թիվը հասել է 337-ի:
Հրատարակությունը նշում է, որ տարերային աղետը վնաս է հասցրել ավելի քան 8,6 հազար տների, որոնցից շուրջ 3,3 հազարն ամբողջությամբ ավերվել է։ Հարյուրավոր մարդիկ մնացել են անօթևան։ Բացի այդ, ջրհեղեղը տարել է 50 կամուրջ, իսկ հեղեղումները ոչնչացրել են 650 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ։
Աղետից ամենաշատը տուժել է Բելուջիստան նահանգը։ Այնտեղ գրանցվել է 104 զոհ, ավելի քան 60 վիրավոր։ Քանդվել է 580 կմ ճանապարհ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի հարավում ջրհեղեղների հետևանքով 17 մարդ է զոհվել
- Պակիստանում ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 10 զինծառայող
- Թուրքիայի արևելքում ջրհեղեղի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջան ավտոճանապարհը
- Հնարավո՞ր է արդյոք` կկնքվի Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ անվտանգության պայմանագիր
- Պակիստանը հայտնում է, որ Հնդկաստանից հրթիռ է ընկել իր տարածք