
Անգոլայի հանքափորները գտել են վերջին 300 տարվա ամենամեծ վարդագույն ադամանդը
Անգոլայի հանքագործները գտել են վերջին 300 տարվա ամենամեծ վարդագույն ադամանդը։ Այն կշռում է 170 կարատ է։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
«Լուլոյի վարդ» անվանումը ստացած անմշակ ադամանդի իրական չափը հայտնի կդառնա այն կտրելուց և հղկելուց հետո: Այս գործընթացը կարող է նվազեցնել ադամանդի չափը 50 տոկոսով: Ամենայն հավանականությամբ, դրանից հետո այն կվաճառվի միջազգային գնորդներին տասնյակ միլիոնավոր դոլարներով։
«Այս ռեկորդակիր և տպավորիչ վարդագույն ադամանդը փաստում է, որ Անգոլան ադամանդի արդյունահանման համաշխարհային ասպարեզում կարևոր խաղացող է»,-ասել է հանքային ռեսուրսների նախարար Դիամանտինո Ազևեդոն:
Հաղորդվում է, որ այս ադամանդը մինչ այդ 100 կարատից ավել քաշ ունեցող քարեից 27-րդն է՝ հայտնաբերված ադամանդներով հարուստ Անգոլայի հյուսիս-արևելքում:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի ամենամեծ երկնագույն ադամանդն աճուրդում վաճառվել է 57,5 մլն դոլարով
- Հազվագյուտ սև ադամանդը աճուրդում վաճառվել է 4,2 միլիոն դոլարով
- Հայաստանում ադամանդի արտադրության ծավալները զգալի նվազել են
- Դուբայում ստեղծվել է աշխարհում ամենաթանկ շրջանակը՝ 2 մլն դոլար արժողությամբ, 10 000 ադամանդով