Արենի համայնքում սպիտակ արագիլներն ավելացել են
«Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի պատանի բնասերները իրականացրել են սպիտակ արագիլների հաշվառում։ Իրականացված հաշվառման արդյունքում արձանագրվել է սպիտակ արագիլների քանակային աճ, ինչն ուրախացնող ցուցանիշ է։ Վայրի վնության և մշակութային արժեքների պահմանման հիմնադրամից (FPWC) հայտում են, որ, մասնավորապես, եթե նախորդ տարի պատանիները հաշվել են 20 բույն, ապա այս տարի թիվը 10-ով աճել է՝ դառնալով 30: Ուրախալի է, որ արագիլների թվաքանակը գնալով ավելի աճում է և հատկանշական է այն, որ պատանի բնասերները հանդիսանում են առաջիններից մեկը, ովքեր իրենց մասնակցությունն ունեն հանրությունը հանուն թռչունների (citizen science for birds)՝ թռչունների հաշվառման գործընթացում։
«Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ Յուրաքանչյուր գարնան թռչունները հսկայական ժամանակ և ռեսուրսներ են ծախսում պաշտպանելու համար իրենց բույնն ու ձագերին։
Ծրագրով ընտրված «գարնան ավետաբերներն» են՝ Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու, Փողկապավոր քարադր, Առափնյա ծիծեռնակ, Ոսկեգույն մեղվակեր։ Սրանք այն ընտրված տեսակներն են, որոնք ունեն պահպանության կարիք։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Դաշտավան գյուղում մահվան եզրին հասած բազմաթիվ աղտոտված արագիլներ կան
- Արագիլներին սպիտակեցնել դեռ չի հաջողվում
- Սպիտակ արագիլները կրկին աղտոտվում են․ ո՞րն է աղտոտման պատճառը
- Արարատի մարզում արագիլների գրեթե 60 տոկոսն աղտոտված է
- Արարատում արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցից
- Արտասահմանցիներն ահազանգել էին՝ Ադրբեջանը սկսել է որսալ Կարմիր գրքում գրանցված մոխրագույն արագիլ. Ադամյան
- Վիրավոր և հյուծված արագիլներին տեղափոխել են վերականգնողական կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան